Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 17.08.2020 - 02.09.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշումներում լրացումներ ևփոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-109-Ն օրենքի (ուժի մեջ է մտնելու 2020 թվականի հունիսի 25-ին) ընդունմամբ: Ներկայացվող նախագծով առաջարկվում է հստակեցնել, որ շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց նրա բանկ ներկայանալու, եթե շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկը ճշտել է՝ 1) բանկի աշխատակցի՝ Հայաստանի Հանրապետությունում շահառուի գտնվելու վայր այցելությամբ, 2) իր ներքին ընթացակարգերին համապատասխան՝ տեղեկատվատեխնիկական միջոցների կիրառմամբ ամրագրել է շահառուի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելը: Նախագծով առաջարկվում է նաև երկարաձգել ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանիքներին վճարվող ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության գումարների՝ անկանխիկ եղանակով վճարման համակարգի ներդրման ժամկետը: Այս դեպքում հարկ է հաշվի առնել այն հանգամանքը, որ ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը, հրատապ օգնությունը վճարվում են կենսաթոշակների, նպաստների, պարգևավճարների և պարբերական բնույթ կրող դրամական այլ վճարների վճարման կարգից էականորեն տարբերվող մեխանիզմներով՝ բացառապես կանխիկ եղանակով: Նշված վճարներն անկանխիկ եղանակով վճարելու նոր, գործուն մեխանիզմներ ներդնելու համար անհրաժեշտ է կատարել որոշակի նախապատրաստական աշխատանքներ: Նախագծով առաջարկվում է հստակեցնել կենսաթոշակ վճարելը դադարեցնելու հիմքերը այդ հիմքերին ավելացնելով սահմանված ժամկետում կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին բանկի հաստատումը չստանալը:
3 5874